Գյումրու երկհարկանի, երկաթյա տնակի բակում դարսված չոր փայտեր կան։ Ռաֆիկը հենվել է դրանց։ Արեւն ընկնում է աչքերին, որոնք տեսել են պատերազմի դեմքը։
Հրաչը գրեթե չի խոսում: Հարցերիս պատասխանում է կարճ, հաճախ սահմանափակվելով՝ «այո՛», «ո՛չ» պատասխաններով:
Բագրատը վիրավորվել է հոկտեմբերի 6-ի երեկոյան:
Ռոբերտի հետ արցախյան վերջին պատերազմի սարսափներից չենք խոսում, ավելի ճիշտ՝ գրեթե չենք խոսում: Զրույցը մեծ մասամբ ծավալվում է 20-ամյա երիտասարդի ապագա ծրագրերի շուրջ:
Շանթը պատմում է, պատմում՝ հստակ չհիշելով դեպքերի հետ կապված օրերի հերթագայությունը:
Նախարարությունից հավաստիացնում են, որ պրոթեզի տրամադրումն այսուհետ իրականացվելու է՝ հաշվի առնելով շահառուի անհատական կարիքները վերջինիս գտնվելու վայրում՝ դիտարկելով նաև միջավայրը, նրա գործունեության ակտիվությունը։
Ըդպես մե քանիմ օր մնացինք, էլ չէինք կրնա պահեինք դիրքը, համապատասխան զենքեր չունեինք, որ կրնանայիք բեսպիլոտնիկների դեմ կիրառեինք: Էնքան մնացինք, մինչեւ նահանջ տվեցին։
Նախասրահի լրագրասեղանի մոտ նստած երկու բուժակ ընկերները մերթ լուռ են, մերթ իրար պատմածն են լրացնում։ Նրանք պատերազմի դեմքը շատ մոտիկից են տեսել։
Ես դիրքերում էի, էդ օրը մամայի հետ եմ խոսել, ասել եմ՝ մամ, մենք շատ լուրջ գործով ենք զբաղված, հայրենիքը կպաշտպանենք, բայց դե մտքովս չէր անցնի, որ առավոտյան պիտի պատերազմ սկսվի